Հարգելի կայքի այցելուներ դուք կարող եք մեզ հղել ձեզ հետաքրքրող հարցերն, ինչպես այդ արել են արդեն իսկ միշարք այցելուներ: Պատասխանը կստանաք հնարավորինս շուտ: Իսկ այն տեղադրելն կայքում' կլինի միայն ձեր ցանկությամբ:

 

 

  Կարելի է գնված ապրանքը ետ վերադարձնել կամ փոխել?


Կարելի է,  բայց միայն այն դեպքում եթե այն չի կրվել մարմնի վրա, և այն ունի նույն ապրանքային տեսքը ինչ տեսքով այն գնվել է: Կխնդրեիքն նման դեպքերում մաքսիմում հաջորդ օրվա դրությամբ ետ վերադարձնել:

 

Ներքնազգեստները որ երկրների արտադրանք են?

 

 Ողջ տեսականին արտադրված է եվրոմիության տարբեր երկրներում:

 

Հաճախակի մեզ հարց են տալիս թե արդյոք ունենք տեսականու` մոդելների բոլոր չափսերը?


Մենք բոլոր մոդելները ստանում ենք ոչ միայն  իրենց հնարավորինս  բոլոր չափսերով, այլ նաև տվյալ մոդելի գրեթե բոլոր սերիաները ևս: Ինչ խոսք լինում են պահեր երբ սպառված են լինում որոշակի չափսեր , բայց դրանք պարբերաբար լրացվում են:

 

 Ինչպես կարելի է լվանալ որ այն տեսքից չընկնի և ծառայի երկար?

Խորհուրդ ենք տալիս լվանալ միայն ձեռքով: Ուշադրություն դարձրեք գործարանային պիտակի վրայի նշաններին: Կամ կարելի է լվանալ նաև ավտոմատ լվացքի մեքենայով , բայց անպայման գցել հատուկ ցանցատիպ տոպրակի մեջ, որը հատուկ նախատեսված է ներքնազգեստ լվանալու համար:

 

Խանութում  թույլատրվում է փորձել ներքնազգեստը?

Թույլատրվում է  միայն լիֆը:

 

Ինչ գներից է սկսվում ձեր տեսականին? և ինչպիսի գների սահմաններում կարելի է ընտրել գեղեցիկ նվեր?

Չէինք ցանկանա որպես տվյալ հարցի պատասխան արտահայտել ինչոր թվային կամ գումարային նշումներ:  Այս հարցն ինքնին շատ հարաբերական է բայց ընդհանուր պետք է ասել, քանի որ ներքնազգեստներն հայտնի բրենդային ապրանքներ են ապա դրանք շատ էժան չեն կարող լինել, հետևաբար ենթադրվում է որ մեր տեսականին հարմար է միջին և մի փոքր բարձր եկամուտ ունեցող հաճախորդների համար: Հարկ է նշել որ մեր խանութներում աննախադեպ իջեցվում են գներն ընդհուպ ավելի ցածր քան ինքնարժեքն է, և միայն այն բանի համար որ տվյան մոդելն էլ չի լրացվելու , բայց ինչ խոսք դրանք շատ որակյալ և սիրված մոդելներ են եղել հաճախորդների կողմից:

 

Ես գնում եմ կատարում նվերի համար իմ հարազատին, և եթե նա այդքան էլ չհավանի կարելի է նա բերի և փոխի?

Իհարկե կարելի է, բայց ինչպես վերը նշվեց, միայն ապրանքային տեսքը չգցած և չկրած մարմնին:

 

Կարող եմ ես նախօրոք պատվիրել  իմ ուզած մոդելը տվյալ բրենդի ձեր կատալոգից ?

Կարող եք իհարկե , բայց միայն թե միշտ չէ որ այդ հնարավորությունը կարող է ընձեռնվել մեզ , մենք էլ այն ձեզ:





 

Copyright © 2009 Nega